Մարտի 10-ին Կալիֆորնիայի համալսարաններից մեկում տեղի է ունենալու «Սիմվոլիզմն արվեստում, ճարտարապետությունում և դիզայնում» խորագրով 7-րդ ամենամյա գիտաժողովը: Այն կազմակերպել է ՀԲԸՄ գրասենյակը և կենտրոնանալու է ԱՄՆ-ում ապրող սփյուռքի վրա:
Գիտաժողովի նպատակն է տեղի երիտասարդ մասնագետներին ծանոթացնել ազգային սիմվոլների հետ և օգնել օգտագործել դրանք իրենց աշխատանքներում:
Բացմանը ելույթ է ունենալու դիզայներ Նարինե Միրզոյանը, ով կներկայացնի տարբեր ոլորտներում ազգային զարդանախշերի օգտագործման մասին:
Լոս Անջելեսում հայտնի ճարտարապետ Արամ Ալաջաջյանը կներկայացնի հայկական եկեղեցիների զարդամոտիվները ժամանակակից հանային շինություններում:
Գիտաժողովին մասնակցելու են նաև տեքստիլ և գորգագործական ընկերությունների ներկայացուցիչները:






