AM
9 February 2012 - 09:50 AMT

2012-ին Ռոքնռոլի փառքի սրահում կընդգրկվեն լրացուցիչ վեց երաժշտական խմբեր

2012-ին Ռոքնռոլի փառքի սրահում լրացուցիչ ընդգրկվելու են վեց երաժշտական խմբեր, հաղորդում է Associated Press-ը: Համապատասխան որոշում է ընդունվել Փառքի սրահի կողմից կապված նրա հետ, որ այդ խմբերի օրիգինալ վոկալիստներն արդեն կազմակերպության անդամներ են:

Այսպիսով, հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունենալու ապրիլի14-ին Քլինվլենդում, արդեն ներկայացված երաժիշտներից բացի պատվելու են Blue Caps, The Comets, The Crickets, The Famous Flames, The Midnighters և The Miracles խմբերին:

2012-ին Փառքի սրահի նորեկներն են՝ Beastie Boys, Դոնավան, Guns N' Roses, Լորա Նիրո, Red Hot Chili Peppers, The Small Faces/The Faces, Ֆրեդի ՔԻնգ, Դոն Քիրշներ, Քոսիմա Մատասա, Թոմ Դաուդ և Գլին Ջոնս: