AM
9 Փետրվար 2012 - 10:52 AMT

ՆՓԱԿ-ը կնշի հիմնադրման 20-ամյակը միջազգային նախագծերով

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնն այս տարի նշելու է իր հիմնադրման 20-ամյակը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհրդի ղեկավար Գագիկ Ղազարէն, կենտրոնի համար ողջ տարին հագեցած է լինելու: Բացի ավանդական դարձած ծրագրերից, Հայաստանում մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ ներկայացվելու են ժամանակակից արվեստի բազմապիսի նախագծեր: Հայաստան են ժամանելու արվեստագետներ Իրանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ռումինիայից, Լատվիայից և Ռուսաստանից:

ՆՓԱԿ-ի մեկնարկն է համարվում 1992 թ-ը, երբ կենտրոնի հիմնադիր Սոնիա Պալասանյանը Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպեց «9-ի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 9 նկարիչների աշխատանքներ: