AM

Notice: Undefined index: pan_subscription_key in /var/www/pan/data/www/newpan.vk.am/wp-content/themes/bootstrap-basic4/functions.php on line 1749
9 Փետրվար 2012 - 12:16 AMT

Նիկոլայ Պատրուշև. Հայաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ևս կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար և արդյունավետ:

«Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաև հումանիտար ոլորտում, բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության և մի շարք այլ հարցերի մասին:

Պարո՛ն Նախագահ, Ձեր հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում և օժանդակում հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կարծում եմ, որ մեր խորհրդատվությունները, որոնք նույնպես պարբերական բնույթ են կրում, նպաստում են մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: