AM
9 February 2012 - 12:18 AMT

Երևանում ներկայացրել են «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրության զարգացման գործում» գիրքը

Երևանում կայացել է Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրության զարգացման գործում» գրքի շնորհանդեսը:

«Հասմիկ Ստեփանյանի գիրքն անպայման պետք է թարգմանվի անգլերեն»,-հայտարարել է շնորհանդեսին ներկա գտնվող Վազգեն Մանուկյանը:

Նրա կարծիքով, գիրքն անպայման պետք է թափանցի մեր դպրոցներ, որպեսզի գալիք սերունդը կարողանա վերաիմաստավորել մեր ազգային արժեքները, գիտակցի մեր ունեցածի և կորցրածի կարևորությունը: