AM
9 February 2012 - 13:44 AMT

Սերժ Հարությունյանը Մոսկվայում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի քաղաքացիական դատարանը 6 տարի ազատազրկման է դատապարտել դպրոցական Սերժ Հարությունյանին, ով մեղավոր է ճանաչվել իր 4 համադասարանցիների սպանության մեջ: Կալանքը գործելու է Հարությունյանի ձերբակալության պահից սկսած:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում` նախորդ տարվա գարնանային արձակուրդի առաջին օրն իսկ և պատճառ հանդիսացել 4 աշակերտներիէ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուն: Ըստ օրինապահների, 2011 ապրիլի 11-ին Հարությունյանը վիճել է իր դասընկերուհու հետ, դանակով ծանր վիրավորել է նաև 3 այլ դասընկերների:

Դատարանում Հարությունյանը խոստովանել է իր մեղքը: Դատարանում հարցաքննության ժամանակ, Ուլյանա Սելեզնյովան, ով միջադեպի արդյունքում զրկվել էր աչքից, պատմել է, որ Հարությունյանի տարեդարձը նշելու ժամանակ, նա առանց պատճառի մի քանի անգամ դանակով հարվածել է նրա աչքին ու փորին:

Տուժածի մայրը ևս դատարանին հայտնել է, որ մեղադրյալի ծնողները հատկացրել են 200 հազար ռուբլի` որպես բժշկական ծախսերի փոխհատուցում:

Մյուս տուժածներն ասել են, որ Հարությունյանը նախկինում ևս ագրեսիա ցուցաբերել է` հարձակվելով ֆիզկուլտուրայի ուսուցչի և պահակի վրա: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտով է զբաղվում և ալկոհոլային խմիչքներ օգտագործում: