Երեկ Բաքվում կայացել է Ընդդիմության համակարգող կենտրոնում միավորված Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր աջ կուսակցությունների բազմահազարանոց երթ-հանրահավաքը: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն, պահանջելով Ալիեւի հրաժարականը, երթի մասնակիցները անցել են Բաքվի կենտրոնով: Ելույթ ունենալով դրան հաջորդած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդները մեղադրել են երկրի նախագահին «բռնակալային քաղաքականություն վարելում, որը չի ապահովում բնակչության հիմնական տնտեսական եւ քաղաքական իրավունքները»: