AM
10 Փետրվար 2012 - 05:28 AMT

Պատկերապատման փառատոնը նույնպես կնվիրվի հայ գրատպության 500-ամյակին

Այս տարվա Պատկերապատման թվով երրորդ փառատոնը նվիրվելու է «Հայ տպագիր գրքի 500-ամյակին», հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Փառատոնի շրջանակում բացվելու է ցուցահանդես, տեղի է ունենալու կատալոգի շնորհանդես, անցկացվելու են պատկերապատողների վարպետության դասեր:

Անցած տարվա փառատոնի հյուրերն էին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի Պատկերի և պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, Ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը: