AM

Notice: Undefined index: pan_subscription_key in /var/www/pan/data/www/newpan.vk.am/wp-content/themes/bootstrap-basic4/functions.php on line 1749
10 Փետրվար 2012 - 10:13 AMT

Ռ.Սաֆրաստյան. Թուրքիան կօգտվի Իրանի դեմ ԱՄՆ պատերազմից Ցեղասպանության հարցը լուծելու համար

Եթե ԱՄՆ-ն պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, Թուրքիան կարող է միջնորդ դառնալ կողմերի միջև ու լուծել իր խնդիրները, այդ թվում Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ նրա, Հայաստանը չպետք է միջամտի ռազմական գործողություններին ու շարունակի զարգացնել հարաբերություններն Իրանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: «Հայաստանի համար հնարավոր պատերազմական գործողությունների բացասական հետևանքը կլինի փախստականների ներհոսքն ու հնարավոր տնտեսական անկումը»,-ասել է նա: