AM
14 April 2003 - 17:03 AMT

ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱԿԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Մայիսին Երեւանում կբացվի երկու նոր հուշարձան: Քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարակից տարածքում տեղի կունենա հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացումը: Իսկ մայիսի 9-ին տեղի կունենա մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացումը Հայաստանի ամերիկյան համալսարանի մոտ: