AM

Notice: Undefined index: pan_subscription_key in /var/www/pan/data/www/newpan.vk.am/wp-content/themes/bootstrap-basic4/functions.php on line 1749
10 Փետրվար 2012 - 12:29 AMT

Հայ փորձագետ, Չինաստանը բաց չի թողնի էժան իրանական նավթ ձեռք բերելու հնարավորությունը

«Չինաստանն այն պետությունների շարքում չէ, որոնց վրա Արևմուտքը կարող է ճնշում գործադրել»,- հայտնել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նրա կարծիքով` Չինաստանը չի միանա հակաիրանական պատժամիջոցներին: «Չինաստանն իր քաղաքական գործողություններով փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի հետագայում էժան նավթ գնի»,- հայտնել է նա:

Ավելի վաղ Չինաստանը մերժել է ԱՄՆ պատժամիջոցները, որոնք կիրառվել են իրանական նավթի հանդեպ: Պաշտոնական Պեկինը դեմ է ըստ էության երկու տարբեր թեմաների կապակցմանը. «Իրանի միջուկային ծրագրի և առևտրի միջև ոչ մի կապ չկա: Չինաստանի կառավարությունն օժանդակում է միջուկային զենք չտարածելու ուղղությամբ ջանքերին: Բայց մենք նաև գտնում ենք, որ Իրանն իրավունք ունի օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով»: Այս հայտարարությունը կատարվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարը այցով գտնվում էր Չինաստանում: