AM
11 Փետրվար 2012 - 06:57 AMT

Պաբլո Պիկասսոյի «Նստած կինը» նկարը փորձել են անօրինական դուրս տանել Չեխիայից

Պրահայի Ռուժիցե միջազգային օդանավակայանի մաքսատան աշխատողները կանխել են երկրից Պաբլո Պիկասսոյի «Նստած կինը» նկարի դուրս բերումը: Կտավը գտնվել է մայրաքաղաքի անվանի արվեստաբան Յան Տրժեշտիկի իրերի մեջ, որը մեկնում էր Ցյուրիխ: Նրա մոտ եղել են կտավի տեղափոխումը թույլատրող փաստաթղթեր, սակայն մաքսային ծառայության աշխատողները դրանք կասկածելի են գտել, որի արդյունքում նա ձերբակալվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Այն դեպքում, եթե Յան Տրժեշտիկը մեղավոր ճանաչվի, նրան կսպառնա երկու տարվա ազատազրկում: