AM
11 Փետրվար 2012 - 07:13 AMT

Մորգան Ֆրիմանը կնկարահանվի Ջոզեֆ Կոսինսկու նոր ֆանտաստիկ ֆիլմում

Մորգան Ֆրիմանը կնկարահանվի Ջոզեֆ Կոսինսկու նոր ֆանտաստիկ ֆիլմում, հաղորդվում է Deadline կայքում: Ֆիլմը հիմնված է գրաֆիկական նովելի վրա, որի հեղինակն է հենց Կոսինսկին: Պատկերապատումը կոչվում է «Մոռացում»: Ենթադրվում էր, որ ֆիլմը նույնպես կկրի այդ անունը, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ կինոնկարը դեռևս չունի պաշտոնական անվանում:

Ֆիլմի գլխավոր հերոսը Թոմ Կրուզն է, կանանց գլխավոր դերերին հրավիրված են Օլգա Կուրիլենկոն և Անդրեա Ռայզբորոն: