Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կընդգրկվի իշխող ՀՀԿ ընտրացուցակում` ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես հայտնում է «Հրապարակ» պարբերականը, այդ մասին իր մտերիմների շրջապատում հայտնել է Բեգլարյանը:
Նախկին քաղաքապետը հերքել է նաև տեղեկությունը, որ ինքն առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում:
Հարկ է նշել, որ ավելի վաղ «Հայկական ժամանակը» հայտնել է, որ 10 ընտրատարածքում իր թեկնածությունը մտադիր է առաջադրել ընդդիմադիր օլիգարխ, Տեր-Պետրոսյանի աջակից Խաչատուր Սուքիասյանը:






