«Իսթերն փրոմոուշեն» ընկերությունը փոշմանել է Վրաստան բերել Էլթոն Ջոնին, հաղորդում է Գրուզիա օնլայնը: Պատճառը ֆինանսական միջոցների անբավարար լինելն է նման մեծության աստղի համերգը կազմակերպելու համար:
Ընկերության ղեկավարներից մեկի՝ Կախա Կանդելակիի խոսքով, բանակցություններն արդեն գտնվել են եզրափակիչ փուլում, համերգի կոնկրետ ամսաթիվ է եղել՝ 2012-ի հուլիսի 6, սակայն չեն գտնվել հովանավորներ, որոնք կկարողանային ֆինանսավորել համերգը:






