Փետրվարի 9-10 վրացական «Դիոգեն» հրատարակչությունը անց է կացնում «Գրքերը չեն այրվում» խորագրով ակցիան: Ինչպես հայտարարում են կազմակերպիչները, նման ակցիայի գաղափարն առաջացավ, երբ երեք տարի առաջ այրվեց հրատարակչության պատրաստի արտադրանքով պահեստը:
«Դիոգենը» «Արդի գրուպ» ընկերության հետ միասին խորհրդանշորեն կապահովագրի մեկ գիրք: Ակցիայի շրջանակներում խանութներում հրատարակչության գրքերը կվաճառվեն 20-տոկոսանոց զեղչով, հայտնում է «Business Գրուզիան»:






