AM
11 Փետրվար 2012 - 11:48 AMT

Փետրվարի 16-18-ը իրակնանացվելու է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը

ՀՀ մշակույթի նախարարությունը Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը: Այն իրականացվում է «Ֆլեշմոբ դիվիզիայի» հետ համագործակցությամբ:

Փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:

Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին, Հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: