AM
13 February 2012 - 06:01 AMT

BAFTA. «Արտիստը» ֆիլմը դարձել է արարողության հաղթահերոսը

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի BAFTA մրցանակաբաշխության ժամանակ ամենաշատ մրցանակները շահել է ֆրանսիացի ռեժիսոր Միշել Հազանավիչուսի «Արտիստը» սև-սպիտակ ժապավենը: Ֆիլմը ճանաչվել է լավագույնը, իսկ ռեժիսորը դարձել է լավագույն ռեժիսոր, նրա ֆիլմն արժանացել է նաև լավագույն սցենարի, բեմադրության, երաժշտության և կոստյումների դիզայնի համար մրցանակների:

«Արտիստի» գլխավոր դերակատար Ժան Դեժարդենը ճանաչվել է լավագույն դերասան, իսկ կանանց լավագույն դերի համար մրցանակ է դարձել դերասանուհի Մերիլ Սթրիփը «Երկաթե լեդի» ֆիլմում բրիտանական նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար:

BAFTA մրցանակաբաշխությունն ընթանում է Օպերայի և բալետի թագավորական թատրոնում՝ «Քովենթ Գարդեն»-ում:

Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ է ճանաչվել իսպանացի ռեժսիոր Պեդրո Ալմադովարի «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ»: