AM
13 Փետրվար 2012 - 06:40 AMT

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ից Արամ Դանիելյանը

Կիրակի օրը տեղի ունեցած Հրազդան քաղաքաի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալնելով հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին ձայն է տվել 13 049 մարդ: Ընդդիմադիր ՀԱԿ թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի համար ձայն է տվել 11 506 մարդ:

Ընտրությունների օրը Սասուն Միքայելյանի ու Արամ Դանիելյանի շտաբերը հայտարարել են խախտումների մասին՝ պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա:

Իր հերթին ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ երկու հաղորդագրություն է ստացվել ու այժմ ընթանում է քննություն:–ԿԱ–

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ից Արամ Դանիելյանը