Փետրվարի 13-ին ծնվել է հայազգի սովետական թատերական գործիչ, Վախթանգովի անվան թատրոնի հիմնադիր Եվգենի Վախթանգովը: Նա կդառնար 129 տարեկան:
Վախթանգովը ծնվել է 1883 թ-ին Վլադիկավկազում` ծխախոտի արտադրության սեփականատեր Բագրատիոն Վախթանգովի ընտանիքում: 1903 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտական, այնուհետև` իրավաբանական ֆակուլտետ: Դեռ 1901 թ-ից մասնակցում էր դպրոցական թատերական բեմադրություններին, ինչպես նաև պատմվածքներ էր տպագրում «Թերեկ» թերթում: 1909 թ-ին Մոսկվայում ընդունվել է Ա. Ադիշեվի թատերական դպրոց, որն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «ՄԽԱՏ»: Այստեղ Վախթանգովն, ակտիվորեն կիրառելով Ստանիսլավսկու մեթոդները, նոր շնչով ներկայացումներ բեմադրեց:
Նրա սկզբունքներն էին էթիկայի և էսթետիկայի անբաժանելությունը, ժողովրդի և բեմադրիչի միասնությունը, ժամանակի սուր զգացումը, որի արդյունքում նա ստեղծեց բեմական նոր ձև ու ոճ: Մահացել է 1926 թ-ին` ստամոքսի քաղցկեղից:






