ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, կուսակցության ընտրացուցակը ԱԺ ընտրություններում պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, այդ հարցը դեռ չի քննարկվել: Սակայն, նա նշել է,որ ցանկացած դեպքում կուսակցության առաջնորդը կղեկավարի կուսակցության մասնակցությունը ընտրություններին:
Սահակյանը կարևորել է նաև լավ ընտրությունների կազմակերպումը Հայաստանի համար: Ինչպես նշել է նա, վերջերս Հայաստանի հեղինակությունը բարձրացել է: «Որքան լավ անցնեն ընտրությունները, այնքան ընդունելի կլինի աշխարհի համար մեր քաղաքական օրակարգը՝ Ղարաբաղի հարցն ու Հայոց ցեղասպանության հարցը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:






