ԱՄՆ-ի «Հայկական զարկերակ» ռադիոկայանը հայտարարել է իր համանուն մրցանակաբաշխության մասին:
Բացի 2011 թ-ին գրված երգերից, մրցանակաբաշխությանը ներկայացված են նաև ավելի հին երգեր:
Հաղթողները որոշվելու են օնլայն քվեարկության միջոցով, որը սկսվելու է մարտի 1-ին և շարունակվելու է 28 օր:
Յուրաքանչյուր ոք կարող է քվեարկել 24 ժամը մեկ:
14 անվանակարգերում ներկայացված են ինչպես տեղացի հայ երգիչներ, այնպես էլ հայ էստրադայի ներկայացուցիչներ Անդրեն, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Անահիտ Սիմոնյանը, Էմմին և այլն:






