Բելառուսի հայ համայնքը ոչ մի խնդիր չունի, այսօր Երևանում մեկնարկած Հայաստանի ու Բելառուսի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է բելառուս համանախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Վիկտոր Գումինսկին: «Ես այնպիսի հայի չեմ հանդիպել, որը ասեր, թե նրան նեղացրել են Բելառուսում»,-ասել է նա:
Վիկտոր Գումինսկին նշել է, որ ըստ պաշտոնական տվյալների միայն Մինսկում ապրում է մոտ 10 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մոտ 25 հազար հայ»:






