AM
13 Փետրվար 2012 - 11:32 AMT

Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառները կհայտարարվեն մի քանի շաբաթ անց

Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մարմինը դիահերձելիս նրա թոքերում հայտնաբերվել է ջուր: Այդ փաստը խոսում է այն վարկածի օգտին, որ նա կարող էր խեղդվել՝ լոգարանում քնելով կամ կորցնելով գիտակցությունը:

«Մենք ավարտել ենք միսս Հյուսթոնի մարմնի դիահերձումը, բայց մահվան պատճառն առայժմ չենք կարող հայտնել: Անհրաժեշտ է թունագիտական փորձաքննություն, որը կարող է տևել 6-8 շաբաթ»: