Փետրվարի 14-ին Հայաստանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում բացվելու է Երիտասարդ կինոսիրողների ակումբ: Ակումբի առաջին նիստում տեղի կունենա Հայաստանում հայտնի և սիրված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի դիտումը:
Ակումբի նախաձեռնողներն են «Երիտասարդ ակտիվ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության հովանավորությամբ գործող ռուսաց լեզվի աջակցության բարեգործական հայ-ռուսական հիմնադրամը:
Ակումբ են հրավիրվում երիտասարդ երևանցիները, որոնք ցանկանում են իրենց տեսակետն արտահայտել կինոարվեստի զարգացման վերաբերյալ, ցանկություն ունեն այսօրվա դիրքերից քննարկելու հայկական, ռուսական և արտասահմանյան ֆիլմերի գլուխգործոցները, քննարկելու ֆիլմերում բարձրացված հարցերը, համեմատություններ անել ներկայի և անցյալի միջև, հումանիստական իդեալների ամրապնդման համար ելքեր որոնել, մշակութային երկխոսություն զարգացնել, հայտնում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայությունը:






