AM
13 Փետրվար 2012 - 13:25 AMT

Forbes-ի թղթակից. Ուիթնի Հյուսթոնին կարող էին սպանել

Forbes-ի թղթակից Ռոջեր Ֆրիդմաը, ով անձամբ ճանաչում էր աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնին, պնդում է, որ նրան կարող էին սպանած լինել: Նա հղում է դեպքի վայրում սեփական աղբյուրին:

« Grammy» մրցանակաբաշխության ողջ նախորդ երեկոն Ուիթնի Հյուսթոնը դուրս չէր գալիս սեփական համարից: Նա ակնհայտորեն պատրաստ է եղել բեմ բարձրանալու. հագին հանդիսավոր հագուստ էր, որով ավելի ուշ, նրան հայտնաբերել էր ոստիկանություն: Երգչուհին մահացել է լոգարանում, և, չգիտես ինչու, որոշել է հագուստով լոգանք ընդունել, գրում է Forbes-ի թղթակիցը, ով վերջին 25 տարիներին մտերիմ է եղել երգչուհու և նրա ընտանիքի հետ:

Ֆրիդմանը գրում է, որ բժիշկների և ոստիկանների արձագանքը հյուրանոցից կատարված հեռախոսազանգին տարօրինակ էր` «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցի 4-րդ հարկի զանգից հետո, բժիշկները բավականին ուշ են հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Դեպքից հետո, որոշում կայացվեց « Grammy» չդադարեցնել:

Լրագրողը ներկայացնում է հյուրանոցի սեփական աղբյուրի խոսքը, համաձայն որի Հյուսթոնի համարի խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է, որ համարի պլազմային հեռուստացույցը կոտրված էր: Ըստ աղբյուրի, դեպքի վայրում ակնհայտորեն եղել են պայքարի նախանշաններ: Բացի այդ դեպքի նախորդ օրը, Հյուսթոնի համարի ներքևի համարից հյուրանոցի ղեկավարությունը բողոք է ստացել: Ըստ համարը վարձակալած տղամարդու մի պահ առաստաղից իսկական հեղեղ սկսեց թափվել: Նա համոզված է, որ դա Հյուսթոնի ձեռքի գործն էր: Համանման կարծիք ունի նաև ոստիկանությունը: Սակայն Ֆորբսի աղբյուրը պնդում է, որ ջրի արտահոսքը տեղի է ունեցել երգչուհու թիմի անդամներից մեկի համարում: Forbes-ի լրագրողը չի բացառում, որ երգչուհուն կարող էին սպանել, իսկ ջրի հետ կապված խնդիրը հետքերը վերացնելուն կարող էր ծառայել: