AM
13 Փետրվար 2012 - 15:00 AMT

Մարտին Հայաստանում անցկացվելու են Ուկրաինայի մշակույթի օրեր

Մարտի 21-28-ը Երևանում և ՀՀ մարզերում անցկացվելու են Ուկրաինայի մշակույթի օրեր: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, որի ընթացքում քննարկվել է օրերի ձևաչափը: Մասնավորապես խոսվել է Ուկրաինայի նկարիչների ցուցահանդեսի և գալա համերգի մանրամասների մասին, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակույթի օրերի շրջանակում իրականացնել Հայաստանին նվիրված ուկրաինական «Всесвит» ամսագրի շնորհանդեսը: