Մադրիդում բացվել է Մարկ Շագալի աշխատանքների խոշորագույն ցուցահանդեսը, հայտնում է Agence France-Presse-ը: Ցուցահանդեսը 2 մասից է բաղկացած. մինչև 1941թ ԱՄՆ մեկնելու շրջանի ստեղծագործությունները ներկայացված են Թիսեն-Բորնեմիսի թանգարանում, մյուս մասը` «Կախա Մադրիդ» թանգարանում: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին ներկայացված են մոտ 150 նկարներ, քանդակներ և այլ օբյեկտներ:
Կազմակերպիչների խոսքով, ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Շագալը տարբերվում XX դարի իսպանացի նկարիչներից, ինչպես նաև ներկայացնել նկարչի դերը արվեստի զարգացման գործում, պատմել բանաստեղծների և նրա համագործակցության մասին:
«Շագալ» ցուցահանդեսը գործելու է փետրվարի 14- մայիսի 20-ը: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 13-ին:






