AM
14 Փետրվար 2012 - 10:07 AMT

Նարեկացու մասին պատմող «Հովիվը» ֆիլմի պրեմիերան կայանալու է վաղը` փետրվարի 15-ին

Վաղը` փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Գրիգոր Նարեկացու մասին պատմող «Հովիվը» ֆիլմի պրեմիերան: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Արտակ Ավդալյանը:

Նրա խոսքով ֆիլմը նկարահանվել է 2 տարում և հիմնված է Նարեկացու մասին հիմնված ավանդազրույցների վրա, որոնք ունեն տարբեր մեկնաբանություններ: Ֆիլմը սկսում է Նարեկացու գերեզմանին հավաքված մարդկանց տեսարանով, որից էլ անցում է կատարվում դեպի սրբի մասին պատմող ավանդազրույցներին: Ֆիլմում հնչում է գրաբար և սրբի գրած հոգևոր երգերը:

Ֆիլմի մի հատվածը նկարահանվել է Արևմտյան Հայաստանում, և քանի որ չի պահպանվել եկեղեցին, որտեղ ճգնել է սուրբը` Նարեկավանքը, նկարահանումներն իրականացել են այն քարանձավներում, որտեղ նա չգնել է:

Ֆիլմի պրոդյուսեր, առաջնորդ Կաթողիկե Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի` տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց, որ ֆիլմի գլխավոր նպատակ է ամբողջ աշխարհին ներկայացնել հայ սրբին, ում կերպարը մեծարվել է:

Նարեկացու դերակատար Արթուր Կարապետյանը խոսելով իր մարմնավորած հերոսի մասին, նշեց մեծ պատասխանատվության մասին, հավելով, որ հերոսին մարմնավորելիս առաջնորդվել է սրտի թելադրանքով: Ֆիլմը Հայաստանյան պրեմիերայից հետո ներկայացվելու է Լիբանանում: Ծրագրվում է այն ներկայացնել ողջ աշխարհին: Արդեն պատրաստ են իտալերեն տիտրեր, իսկ անգլերեն տիտրերի պատրաստումն արդեն ընթացքի մեջ է: