AM
12 April 2003 - 14:50 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հանդիպել է Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ռոսս Ուիլսոնի, Ռիչարդ Մայլսի եւ Ջոն Օրդուեյի հետ, որոնք Բաքվում անց են կացնում Հարավային Կովկասի երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հանդիպումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի իրավիճակին, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարին, ղարաբաղյան եւ աբխազական հակամարտություններին առնչվող հարցեր: