AM
15 Փետրվար 2012 - 06:38 AMT

«Երկիր». Երևանում էլ են գայլեր որսում

ՀՀ բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով 2011 թվականի փորձը և իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ըստ մարզերի , ՀՀ կառավարությանն առաջարկել է այս տարի որսացվող գայլերի թվաքանակը հասցնել 200-ի՝ նախորդ տարվա 100-ի փոխարեն: Գերատեսչությունն ակնկալում է, որ յուրաքանչյուր գայլի համար 100 հազար դրամ պարգևավճարների գումարը կառավարությունը կտրամադրի իր պահուստային ֆոնդից՝ 20 մլն դրամ:

Վիճակագրության համաձայն՝ 2011 թվականին ամենաշատ գայլեր որսացել են Արագածոտնի մարզի որսորդները՝ 17 հատ: Ի դեպ, ըստ վիճակագրության՝ գայլ են որսացել նաև Երևանում՝ 1 հատ:

Նշված մարզերում գայլերի առկայությունը հասկանալի է, իսկ թե Երևանում մեր որսորդները որտեղ էին որսացել բնության սանիտարին, թերթի համար անհասկանալի է մնում: Մնում է դիմել Երևանի կենդանաբանական այգի, գուցե անտեղի գայլերից մեկն է հայտնվել վերոհիշյալ ցուցակում: