AM
15 Փետրվար 2012 - 08:38 AMT

ԱԺ խոսնակն առաջարկել է հանձնաժողով ստեղծել ընտրությունների մոնիտորինգի համար

Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանն առաջարկել է խորհրդարանի իրավասությունների շրջանակում ստեղծել մի մարմին, որը կղբազվի ԸՕ դրույթների իրագործման մոնիտորինգով: Այդ մասին նա հայտարարել է, բացելով խորհրդարանական լսումները, նվիրված մայիսին կայանալիք ընտրություններին ու ընդդիմության առաջարկին՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Խոսնակը նշելէ, որ հանձնաժողովի կազմում կլինեն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր նիստում որոշում կայացրեց փետրվարի 15-ին 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու մասին:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում: