AM
16 February 2012 - 07:29 AMT

Ուիթնի Հյուսթոնի թաղումը կհեռարձակվի ինտերնետում

Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը, որը տեղի է ունենալու շաբաթ օրը Նյու Ջերսի նահանգում՝ երգչուհու հայրենիքում, միայն մտերիմների ներկայությամբ, հեռարձակվելու է ինտերնետում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով The Telegraph պարբերականը:

Փետրվարի 12-ի գիշերը մահացած երգչուհու հարազատները որոշել են հրաժարվել քաղաքացիական հոգեհանգիստ անցկացնելուց, որը նախատեսված էր Prudential Center մարզական կենտրոնում: Հյուսթոնին հրաժեշտ են տալու «Նոր հույս» բապտիստական եկեղեցում, որի երգչախմբում նա մանուկ հասակում երգել է: