ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է երեկվա խորհրդարանական լսումները` նվիրված 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելուն` դրանք քաղաքական PR կոչելով:
Ըստ նրա, դրա մասին վկայում է այն, որ «բարձրագոչ» ելույթներից հետո, ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ լքել են դահլիճը: Սահակյանն ընդգծել է, որ լավ ընտրությունները կախված են ընտրական մշակույթից և քաղաքական կամքից, այլ ոչ թե ընտրահամակարգի բնույթից:
Իր հերթին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է. «Նպատակն էր հասարակության ուշադրությունը գրավել ընտրահամակարգի խնդիրներին, որոնք սկսվել են դեռևս 1995թ»:
Նախօրեին խորհրդարանում տեղի են ունեցել լսումներ` նվիրված 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցում կատարելուն: Ընդդիմադիր «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին ՀԱԿ-ն ու մի շարք ընդդիմադիր այլ ուժեր:
Հունվարի 26-ին ԲՀԿ-ն և կոալիցիոն ՀՅԴ-ն և ընդդիմադիր «Ժառանգությունը» դիմել են ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին` 100 տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու վերաբեյալ լսումներ կազմակերպելու խնդրանքով:






