Sony ընկերությունը հայտարարել է, որ Ուիթնի Հյուսթոնի մահից հետո նրա ալբոմների գնի բարձրացումը կապված է աշխատողի սխալի հետ, հաղորդում է The New York Times-ը: Բրիտանական iTunes-ում The Ultimate Collection ալբոմի գինը 4.99 ֆունտ ստեռլինգից դարձել է 7.99, իսկ “The Greatest Hits” հավաքածուի՝ 7.99-ից մինչև 9.99 ֆունտ ստեռլինգ: Գինն ուղղվել է սխալը հայտնաբերելուց անմիջապես հետո: Sony-ն ներողություն է խնդրել Հյուսթոնի երկրպագուներից այդ միջադեպի համար:
Գնի փոփոխությունն առաջացրել է երգչուհու երկրպագուների դժգոհությունը, ովքեր համարել են, որ Apple-ը և Sony-ն հարստանում են Հյուսթոնի մահվան շնորհիվ:






