AM
17 February 2012 - 10:58 AMT

Հոլիվուդի Փառքի արահետում կհայտնվի Ջենիֆեր Էնիսթովի աստղը

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն արժանացել է անվանական աստղի` Հոլիվուդի Փառքի արահետում, հայտնում է Lenta.ru-ն` հղելով The Hollywood Reporter-ը: Դերասանուհուն նվիրված աստղը կտեղադրվի չորեքշաբթի` 2012թ փետրվարի 22-ին:

Էնիսթոնը հանրահայտ է դարձել 1990-ական թվականների կեսերին`«Ընկերները» հեռուստասերիալում իր դերի շնորհիվ: Նա նկարահանվել է սերիալի բոլոր 10 եթերաշրջաններում: Այդ սերիալում աշխատելու համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների` այդ թվում «Էմմիի» և »Ոսկե գլոբուսի»: Նա նաև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Այսօրվա դրությամբ նրա վերջին աշխատանքն է «Թափառելու կիրքը» կատակերգությունը, որը ԱՄՆ-ում էկրան կբարձրանա 2012թ փետրվարի կեսերին: