AM
17 February 2012 - 11:02 AMT

Հունական Օլիմպիայում կողոպտվել է թանգարան

Ուրբաթ օրը զինված հանցագործները հունական Օլիմպիայում կողոպտել են թանգարան: Առևանգվել են արտեֆակտներ բրոնզից և կերամիկայից: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ կողոպտվել էր Հունաստանի Ազգային պատկերասրահը:

Ոստիկանությունը հաղորդել է, որ զինված գողերը ներխուծել են Հունաստանի հարավում գտնվող Օլիմպիայի երկու թանգարաններից մեկը, չեզոքացրել կին պահակին և գողացել 70 օբյեկտներ, հաղորդում է Ռոյթերսը: