AM
18 Փետրվար 2012 - 09:59 AMT

«Երկրապահը» սատարում է Սերժ Սարգսյանին

Երկրապահ կամավորականների միության հայտարարության մեջ, որը ընդունվեց միության 9-րդ համագումարից հետո, ասվում է, որ միությունը սատարում է գործող նախագահ, գերագույն հրամանատար ու «մարտական ընկեր» Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը:

Երկրապահը շարունակում է հավատարիմ մնալ Արցախի ու Հայաստանի ազատության ու անկախության պաշտպանության գաղափարին, ասվում է հայտարարության մեջ: