Լոս Անջելեսում հանձնվել են ԱՄՆ Սցենարիստների գիլդիայի մրցանակները: Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակին արժանացել է Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը: Սցենարիստը հենց Ալենն է: Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, որի հերոսն է ամերիկյան սցենարիստ և գրող Գիլ Պենդերը (Օուեն Ուիլսոն):
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակ է տարել Ալեքսանդր Փեյնի «Ժառանգորդները» ֆիլմը:






