Մայիսի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը ծրագրում է կրկնապատկել ընտրատեղամասերում իր վստահված անձանց քանակը` այն հասցնելով 4 հազարի: Այս մասին հայտնել է ընդդիմադիր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Ես, իհարկե, չեմ կարծում, որ նրանք բոլորն էլ կպայքարեն ինչպես 300 սպարտացիները, սակայն ՀԱԿ-ը կանի ամեն հնարավոր բան»,-ընդգծել է նա:
Զուրաբյանը նաև հավելել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել «Ժառանգության», ՀՅԴ և անգամ ԲՀԿ հետ` նպատակ ունենանլով կանխելու ընտրակեղծիքները: «Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են խախտումների դեմ ընդհանուր ճակատ ստեղծել»,-ընդգծել է Զուրաբյանը` հավելելով, որ ընտրակեղծիքները հիմնականում իրականացվում են ընտրատեղամասերից դուրս:
ՀԱԿ համակարգողը նաև հայտնել է, որ ինքը ցուցումներ է տվել տարածքային կառույցներին նախապես ճշգրտել բոլոր ընտրացուցակները` դրանց վերաբերյալ իշխանությունների մանիպուլյացիաները կանխելու նպատակով:






