AM
20 Փետրվար 2012 - 14:39 AMT

Էդվարդ Նալբանդյանը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հարցը

Փետրվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: