Հողագիտության ֆիզիկաքիմիական և կենսաբանական խնդիրների ինստիտուտի ռուս գիտնականները կարողացել են ոչ մեծ բույս աճեցնել սերմից, որը հայտնաբերել են հավերժական սառածության շերտերի մեջ, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Գիտնականների կարծիքով, այդ սերմը մոտ 30 հազ. տարեկան է:
Բույսը ժամանակակից ծվծվուկների ընտանիքի նախնին է, մի փոքր տարբերվում է ժամանակակից ծաղիկներից:
Մինչ օրս բույսերից ամենահինը, որ կարողացել էին աճեցնել ժամանակակից պայմաններում, 2000-ամյա նմուշներ էին:






