AM
21 Փետրվար 2012 - 09:43 AMT

Բորդյուժա. ՀԱՊԿ-ը կտրականապես դեմ է Իրանի դեմ պատերազմական գործողություններին

ՀԱՊԿ-ը կտրականապես դեմ է Իրանի դեմ պատերազմական գործողություններին: Այդ մասին Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Իրանի դեմ հարվածը մեծ, հսկայական ցնցում կլինի բոլորի, ոչ միայն տարածաշրջանի համար»,-ասել է նա:

Ըստ նրա, ՀԱՊԿ երկրները տարբեր սցենարներ են մշակում Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, սակայն, ոչ այնքան ակտիվորեն, «քանի որ հուսով են խուսափել խնդրի ռազմական լուծումից»:

ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք այլ երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ միջուկային ծրագրի քողարկման տակ միջուկային զենքի ստեղծման մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է: