Այսօր պաշտոնական այցով Դուշանբե է մեկնել Հայաստանի պատվիրակությունը արտգործնախարար Վարդան Օսկանյանի գ լխավորությամբ: Ապրիլի 12-ին նախարարը հանդիպումներ կունենա Տաջիկստանի բարձրագույն ղեկավարության հետ: Դուշանբեյում Վ.Օսկանյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների ապրիլի 11-ին կայանալիք ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱՊՀ Գործադիր կոմիտեն, օրակարգի գլխավոր հարցը կլինի իրավիճակը Իրաքում: