Լոնդոնում Brit Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, Մեծ Բրիտանիայի գլխավոր մրցանակին փոփ-երաժշտության ասպարեզում արժանացել է Ադելը:
Ադելը մրցանակի է արժանացել «տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, ինչպես նաև «տարվա լավագույն կին կատարող» անվանակարգում:
Փետրվարի 12-ին Ադելը նաև արժանացել է «Գրեմմի» վեց պարգևների Լոս Անջելեսում կայացած արարողության ժամանակ:
Brit Awards մրցանակը, որը հանձնվում է Բրիտանական ձայնագրման ինդուստրիայի ասոցիացիայի կողմից, և համարվում է ամերիկյան «Գրեմմիի» անալոգը:
Լավագույն բրիտանացի երգիչ է ճանաչվել երաժիշտ Էդ Շիրանը, իսկ լավագույն օտարերկրացի կատարող է դարձել ամերիկացի երգիչ Բրունո Մարսը:
Լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել Coldplay-ը: