Չորս բուլղարացի կոմպոզիտորներ հայց են ներկայացրել Սոֆիայի դատախազություն ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ, հաղորդում է Ուտրո.ռու-ն:
Կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելյևի, Նայդեն Անդրեևի, Դիմիրի Պենևի և Իվաան Պենևի խոսքով, Կիրկորովը խախտել է հեղինակային իրավունքները՝ չհամաձայնեցնելով կոմպոզիտորների հետ նրանց ստեղծագործությունների կիրառումը և չվճարելով նրանց հոնորարներ: Կիրկորովին սպառնում է 2-8 տարվա ազատազրկում և 10-50 հազար լև տուգանք:
Խոսքը գնում է չորս երգի մասին՝ «Պլյուս և մինուս», «Մանկական հիշողություն», «Խոստովանություն» և «Աստղային ֆանտազիա»: