AM
22 February 2012 - 09:23 AMT

Այսօր Մոսկվայում կկայանա հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպումը

Այսօր Մոսկվայում «Ռուսական թերթի» խմբագրությունում տեղի կունենա հայ և ադրբեջանցի մտավորականների աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հոդվածում: Ըստ նրա, հանդիպումն առաջին անգամ տեղի կունենան 4 տարվա դադարից հետո: «Քառամյա դադարը պատահական չէր: Պատճառները տարբեր են` սկսած անձնականից, մինչև պետության կողմից թելադրվածները»:

Ընդ որում, Շվիդկոյն ընդգծել է, որ չնայած շփումները մամուլը և քաղաքական գործիչները խստորեն քննադատել են, այնուամենայնիվ, դրանք լուրջ արդյունքներ են տվել: «Ակնհայտ էր, որ սկսվել էր մարդկային հարաբերությունների ինչ-որ լուրջ գործընթաց, որը կարող էր ազդել հասարակական կարծիքի վրա»:

«Այսօր փոխզիջումը թուլության նշան չէ, այլ հակառակը` ուժի: Նախ և առաջ` ինտելեկտուալ ուժի»,-ընդգծում է Շվիդկոյը` հիշեցնելով, որ հումանիտար մակարդակում երկխոսություն սկսելու որոշումը կարևոր ազդակ ստացավ վերջերս Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո»: