Փետրվարի 22-ին Օդեսայում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» և Օդեսայի հայ համայնքի համատեղ նիստը:
Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Օդեսայի քաղաքապետ Ալեքսեյ Կոստուսևը, Նիկոլայ Պունդիկը, Դմիտրի Վոլոշենկոն, ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը և հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցները քննարկել են Օդեսայի հայ համայնքի և տեղի իշխանությունների հետ նրանց հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության հովանավորությամբ համայնքի զարգացման հեռանկարները, հայտնում է Analitika.at.ua-ն: