Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը դարձել է օրհասական: Նրա անունը լսելիս արդեն շատերը ջղաձգումների մեջ են ընկնում` սկսած շարքային մարդկանցից, վերջացրած իշխանության մեջ գտնվողներով: «Հրապարակին» հասած տեղեկություններով, առաջիկայում բազմաթիվ մտավորականներ, համալսարանականներ, Ակադեմիայի ներկայացուցիչներ պատրաստվում են ելույթներով հանդես գալ և մերկացնել Քոչարյանի վարած քաղաքականությունը իր նախագահ եղած տարիներին:
Թերթի տեղեկություններով, հատկապես սուր քննադատության է ենթարկվելու արտաքին քաղաքականությունը` հայ-թուրքական հարաբերությունների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տասը տարի փակուղի մտցնելու թեմայով:






