AM
10 April 2003 - 14:41 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻՆ

ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահները հակամարտության տարածաշրջան կայցելեն մայիսի սկզբին: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանն է հաղորդել ղարաբաղյան կարգավորման գծով բանակցություններում Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանը: Նրա խոսքերով, այցի ընթացքում կճշտվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների անձնական ներկայացուցիչների հերթական հանդիպման հետ կապված հարցեր: